Մեղքի զղջումն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մեղքի զղջումն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ամերիկացի դ-ր Տօդդ. Մեղքի զղջումն. Թարգմանութիւն Խորէն քահանայ Խանզատեանի. Մանուկների ընթերցանութեան համար. - Էջմիածին, 1894, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է բաց դարչնագույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում նույն գույնի տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Տոդդ Թարգմանիչ՝  Խորեն քահանա Խանզատյան Էջ՝  27 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  11,6 Երկարություն (սմ)՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/787