Մի խումբ հայ երևելիներ, որոնց թվում Գամառ Քաթիփա, աշուղ Ջիվանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են կանգնած և քարերին նստած, տարբեր հագուստներով, ոմանք՝ նվագարաններով: Վերևի շարքում, աջից երրորդը՝Գամառ Քաթիփա /Ռ.Պատկանյան/: Առաջին պլանում՝ ջութակը ձեռքին՝ աշուղ Ջիվանին է: Բաց շագանակագույն: Վերևի շարքը, առաջին կարգ, աջից ձախ-մեծ մորուքով, բարձրահասա Կարապետ Իսահակյանը, նրա առաջը՝ Աբիսողոմ Հովհաննիսյան,Գամառ Քաթիփա, մոտը բարձրահասակ վարդապետի կողքին երկրորդ անձը՝ Մինաս քահանա: Նրանց առջևը՝ Գեղամ Տեր-Պետրոսյան, ցիլինդրով, ապագայում՝ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: Ձախից նստած ձեռքերը ծնկներին՝ Ասատուր Իսահակյանց, Աղաբեկ Ամիրյան: Սրանք Ալեքսանդրապոլցիներ են.1881թ. Անի քաղաքում: Աբիսողոմ Հովհաննիսյան - Ռուս - Հայերեն բառարանի հեղինակ Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  11,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անի, Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 141 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ126