Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Արթիկ քաղաքի պատմական տարածք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Արթիկ քաղաքի պատմական տարածքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ: Երևան, 1982 թ.: Գիրք դարչնագույն կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, հեղինակային խմբից, բովանդակությունից, ներածությունից, Արթիկ քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարներից, քաղաքի պատմական տարածքի պատմահենակետային հատակագծի լուսանկարներից, քաղաքի ֆունկցիոնալ կազմավորման և տարածական կառուցվածքի կարգավորման գոտիների լուսանկարներից և օգտագործված գրականության ցանկից, ընդամենը՝ 43 թերթ: Հեղինակ՝  Հ. Թելումյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/108