Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախագիծ՝ Աշտարակ քաղաքի Շահումյան փողոցի №18,22 (4,3)ժողովրդական տների վերանորոգման, մաս՝1, գիրք՝ 2, հատոր՝ 1 – շին. աշխատանքների կազմակերպման նախագիծ: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք բաց շագանակագույն կազմով, մի եզրը՝ դեղնավուն: Բաղկացած է՝ նախագծի կազմից, բովանդակությունից, շինհրապարակի և կառուցվող շենքերի մասին համառոտ տեղեկություններից, աշխատանքների ծավալից, ձմռան պայմաններում շինարարական աշխատանքների իրականացման պլանից, շինարարության օրացուցային պլանից, աշխատանքային օրացուցային պլանից, ժամանակավոր աշխատանքների իրականացման գրաֆիկից, շինարարության համար պահանջվող մեքենաների և մեխանիզմների ցուցակից, տեխնո-էկոնոմիկական ցուցանիշներից, ընդամենը՝ 19 թերթ տեքստից, 1 մաքուր թերթից, 1 թերթ գծագրից: Նախագծի երկրորդ էջին առկա են հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Տ. Սանդոյան, Լ. Թորգոմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 20.8սմ, երկ.՝ 29.6սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/180