Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Շենիկ գյուղի 4-5 դդ. միանավ բազիլիկ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ Թալինի շրջանի Շենիկ գյուղի 4-5 դդ. միանավ բազիլիկ եկեղեցու կոնսերվացման և վերանորոգման նախագիծ: Բաց դարչնագույն կազմով գիրք, բաղկացած 2 էջ վերնագրից, 1 էջ գրքի բովանդակությունը, հեղ. խմբի կազմից /1 էջ/, Թալինի շրջանի Շենիկ գյուղի 4-5 դդ. միանավ բազիլիկ եկեղեցու կոնսերվացման և վերանորոգման աշխատանքների առաջադրանքից / 2էջ/, ակտ և քաղվածք /3 էջ/, Թալինի շրջանի Շենիկ գյուղի 4-5 դդ. միանավ բազիլիկ եկեղեցու պատմաճարտարապետական ակնարկ /3 էջ/, տեխնիկական վիճակի նկարագիր /3 էջ/, նախագծի բացատրագիր /6 էջ/, 14 հուշ. լուսանկար, 15 գծագիր: Կազմի վրա` մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Առկա է առաջին էջին երեք ստորագրություն նախագծային գրասենյակի պաշտոնատար անձանց: Կազմի վրա՝ ներքևում, առկա է Նախագծային վարչության դրոշմը, որի վրա կարդացվում են ամիս -ամսաթիվ, հին համարը և ստորագրություն, վերևի մասում առկա է ՊԾ դրոշմը: Ընդամենը՝ 25 թերթ, 14 լուս., 15 գծագիր: Հեղինակ՝  Ա. Բադիշյան, Ս. Այվազյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն.՝ 20, 5, երկ. 29.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 286 Բաժնեհաշվառանիշ՝  նն 63/49