Շաղափ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Փայտշաղափիչ-ծակիչ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ողորկ ուղղաձիգ ձողին հագած է հորիզոնական,ծայրամասերում նեղացող,քիչ ուռուցիկ փայտիկը:Այն շարժվում է վերից վար՝ ծայրերից ձողին ամրացված լարի միջոցով:Ձողի ներգևում անշարժ ամրացված է անիվաձև փայտե գլխիկը,վերջինս գլանավոր է,աջ և ձախ կողմերում ճաքած ու մետաղյա կապեր դրված շրջանակներ են:Գլանին ամրացված է երկաթյա ելուստավոր ծայրը,որին հագած է շարժական մեխը:Նորոգված: Երկարություն (սմ)՝  Ձող՝ 50 փայտիկ՝20 Տրամագիծ (սմ)՝  Անիվ՝ 9 Նյութը՝  Փայտ,երկաթ,թել Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Հացառատ թաղ. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Լայնություն (սմ)՝  անիվների՝ 10 Նվիրատու՝  Սոֆիկ Չիչոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3683 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2525