Շապիկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա աղյուսագույն կտորից, թևերը կարճ են: Վզի հատվածում վերևից ուղիղ գծով կտրվածք ունի, իսկ գոտկատեղի մոտ առջևից և հետևից կարված են կարճ գոտիներ: Թևերի ծայրերին և վզին ամրացված է սպիտակ ասեղնագործ ժանյակ: Կրծքամասի կտրված հատվածի և թևերի եզրերով թելքաշով ասեղնագործված են նեղ եզրագոտիներ: Կրծքամասում փոքրիկ քառակուսիներից կազմված սլաքաձև հորինվածք է, որն ասեղնագործված է շուքի տեխնիկայով: Նույն եղանակով են նաև ասեղնագործված բազուկների սրտաձև հորինվածքները: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Երկարություն (սմ)՝  127 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Լայնություն (սմ)՝  48 (գոտկատեղ) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/156 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085