Շապիկի կրծքամաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա լիմոնագույն զիգզագաձև կտորի: Վերևի եզրամասում ամրացված է ասեղնագործ ժանյակ: Սրածայր կտրվածքներից յուրաքանչյուրի մոտ մետաքսյա սպիտակ թելով, ասեղնագործված են սուրանկյունաձև պատկերներ: Վերջիններս կազմված են կտրտովի տեխնիկայով արված փոքր քառակուսիներից, որոնց մեջ ասեղնագործված են բուսանախշեր: Այս պատկերների արանքներում թելքաշ , զուգահեռ գծեր են ասեղնագործված: Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  39 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/262 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085