Շքանշան՝ տրված գնդապետ Աշոտ Հովսեփի Հարությունյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Բնօրինակի անվանում՝  «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան N-1127748 Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Շքանշանը արծաթից և ոսկուց է: Ունի ձվաձև կառուցվածք: Շքանշանի եզրերը պատրաստված են ատամնավոր անիվի տեսքով, որի վերին մասը ծածկված է կարմիր գույնի դրոշով: Սրա վրա գրված է՝ СССР: Կենտրոնում ոսկեջրած արծաթե մուրճ ու մանգաղն է՝ հիդրոէլեկտրակայանի և երկաթուղային կամրջի ֆոնի վրա: Ստորև շքանշանը շրջանակված է կիսաշրջանի ձևով ոսկե կաղնու ծաղկեպսակով: Հետնամասում գրված է համարը՝ 1127748: Նյութը՝  Արծաթ,ոսկի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Կապան Նվիրատու՝  Թանգիկ Հարությունյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5980 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ-79