Ուղերձ ԽՍՀՄ Մեծ թատրոնից Արամ Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ուղերձ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղերձը Ա. Խաչատրյանի ծննդյան 70-ամյակի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման կապակցությամբ է: Ներքևում ստորագրության փոխարեն գրված է Մոսկվա, ԽՍՀՄ Մեծ թատրոն, 1973թ. հոկտեմբերի 15: Երկրորդ էջին առկա են ԽՍՀՄ Մեծ թատրոնի արտիստների բազմաթիվ ստորագրություններ՝ Մայա Պլիսեցկայա, Ն. Կասատկինա, Ի. Կատոն, Կուդրյավցև, Զոլոտարյով, Ե. Գերդտ և ուրիշներ: Կազմի վրա պատկերված է ԽՍՀՄ Մեծ թատրոնը և տպված է «ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական թատրոն»: թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ մեքենագիր՝ թատրոնի հատուկ բլանկի վրա, շրիֆտը բրոնզագույն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Չափս՝  31 x 21սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  637 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-379