Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Բուդուրի տակի եկեղեցի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հատակագիծ, կտրվածք` Բուդուրի տակի եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի մասում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Բուդուրի տակի յեկեղեցի), N22, N 208: Աջ կողմի մեջտեղում կարմիր մատիտով`չափագրության հին համարը (N196): Ձախ կողմում կա կապույտ թանաքով համարներ (165, 164) և սև ու կարմիր մատիտներով`նշաններ (խաչ): Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 12-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը:
Հեղինակ՝ ԱբելյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938թ.Նյութը՝ թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 21սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշի մարզ, Իջևանի տարածաշրջանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 866
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 143/1-12