Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Խաչի վանք
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հատակագիծ` Այգեհովիտ գյուղի Խաչի վանքի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի հատվածում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Ուզունթալա, Խաչի վանք): Թղթի աջ հատվածում կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N220) : Թղթի վրա կան տարբեր համարներ, նշաններ, թվաբանական հաշվարկ (սև մատիտով` N 46, N 237, կապույտ թանաքով`194, կարմիր և սև մատիտներով` խաչեր) : Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 36-րդ թերթն է, որի կազմին սոսնձված` ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը:
Հեղինակ՝ ԱբելյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938թ.Նյութը՝ թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 21սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշի մարզ, Իջևանի տարածաշրջանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 866
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 143/1-36