Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը կարված է սպիտակ բամբակյա կտորից, ունի երկարավուն քառանկյան տեսք` լայն ալիքաձև եզրերով: Երկու նեղ կողմերում ասեղնագործված են քրիզանթեմ հիշեցնող ծաղկի ոճավորված պատկերներ, որոնք ներքևի հատվածում ամբողջանում են երկու կեռանախշով: Ողջ դաշտում թեք- զուգահեռ ասեղնագործված են 3 երկարավուն տերևանախշեր, որոնք իրար են միանում ցանցկեն բարակ շերտերով: Երկու երկար եզրերում ասեղնագործված են ցանցկեն հյուսքի 6-ական լայն ալիքաձևեր, որոնցից դեպի եզր պատկերված են տերևազարդի թերթիկները հիշեցնող օվալաձևեր: Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  28 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կեսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/11