Պատի զարդ-սրահակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, երկրաչափական զարդամոտիվներով հարդարված, երեք զարդագոտով: Ունի սպիտակ հիմնագույն: Վերնամասում՝ գմբեթավոր եկեղեցի; Գմբեթի երկու կողմերում՝ թռչուններ և ծաղկանախշեր: Եկեղեցու ներքևում ՝ մեծ ծաղկեփունջ՝ երեք խոշոր վարդերից, կոկոններից և տերևանախշերից կազմված: Հիմնադաշտի վերին անկյունները՝ հարդարված՝ ոճավորված երկրաչափական նախշերով: Ներքևում՝ արձանագրություն. «ԻԹՒՒՆ 1887 ՆՕՎԷՄԲԻ՚ ԱՅՍ Է ՁԵՌԱԳՈՐԾ ՍՕՖԻԱՅԻ ՄԱՐՏԻՐՈՍ + ՍԱՐԳԻՍԵԱՆՑ»: Արձանագրության աջ և ձախ մասերում՝ ոճավորված կենաց ծառեր: Աշխատանքը կատարված է խաչկարով: Լայնություն (սմ)՝  64 Երկարություն (սմ)՝  84 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ.Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/9 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2569