Պատվոգիր՝ Արամ Խաչատրյանի Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման պատվոգիրը շնորհվել է Ա.Խաչատրյանին՝ «Սովետական երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ»: Ստորագրված է Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ՝ Ն.Վ.Պոդգորնու և նախագահության քարտուղար՝ Մ.Գեորգաձեի կողմից: Ներքևի ձախ կողմում Գերագույն Խորհրդի նախագահության զինանշանով կնիքն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Նյութը՝  թուղթ, հատուկ ձևաթուղթ, երկգույն կնիք (սև և բրոնզագույն), Չափս՝  29,5 x 20,5 սմ Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  373/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 159/1