Պատվոգիր՝ Ղազախստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության՝ շնորհված Ա.Խաչատրյանին:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատվոգիրը կոմպոզիտորին շնորհված է «Հանրապետության երաժշտարվեստի զարգացման մեջ ունեցած վաստակի համար»: Ստորագրված է Ղազախստանի ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից: Ստորին ձախ անկյունում Ղազախստանի ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության զինանշանով կնիքն է: Պատվոգիրը տպված է հատուկ բլանկի վրա: Բնօրինակն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալմա-Աթա, Ղազախստանի ԽՍՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Նյութը՝  թուղթ, հատուկ բլանկ, երկգույն կնիք Չափս՝  30,7 x 23,5 սմ թերթ՝  2 Նվիրատու՝  Կարեն Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  429 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-215