պարբերական «Գրքերի աշխարհ»-13/280/., «Չի կարելի շահարկել ժողովրդի սրբությունները» էջ`2-րդ

պարբերական «Գրքերի աշխարհ»-13/280/., «Չի կարելի շահարկել ժողովրդի սրբությունները» էջ`2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդված նամակի հիմքը Մարո Ալազանի «Հուշեր Հովհաննես Շիրազի մասին» հրատարակումն է, ուր հնարովի, կեղծ վկայությունները որոշակի միտումով ու բովանդակությամբ ուղղված են Եղիշե Չարենցի դեմ: Չարենցը ոչ կարող էր մերժել, ոչ էլ տպագրել Շիրազի 1935-ին լույս տեսած «Գարնանամուտը» ոչ էլ առավել եւս «խուզել» գրքին կցված Վահրամ Ալազանի առաջաբանը, քանի որ 1933-ին Չարենցը «Գիրք ճանապարհիի» պատճառներով հեռացվել էր իր վարած պաշտոնից: Իսկ Շիրազի հետ Ալազանը ծանոթացել է 1935-ին` Լենինականում Ս. Տարոնցու եւ Գ. Սարյանի հանձնարարականով: Մեղմ ասած, հնարովի են եւ «Գարնանամուտի» առանցքով Չարենցի շուրջը «հուշարկվող» անվայել մտախաղերը, որոնցով վարկաբեկլվում են թե Չարենց , թե Շիրազ` ջանասացությամբ պարուրված Ալազան ամուսինների հովանու տակ: Չի կարելի շահարկել ու հոշոտել ժողովրդի սրբությունները,- գրում է Ա. Զաքարյանը: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, մարտ 31 Չափս՝  41,5 x 30 սմ Տպարան՝  Երևան, Տերյան փող. 89 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6911