Ռադիոընդունիչ

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված սև ներկած մետաղից, սկավառակաձև, ամրացված պատվանդանին: Պատվանդանին ամրացված է աղեղնաձև, երկթևանի լծակ, որը թևերի ծայրերում ունի պտուտակներ: Այդ պտուտակների օգնությամբ լծակին ամրացված է ռադիոընդունիչի հիմնական մասը: Այն բաղկացած է երկու մասից՝ սարքավորումների տուփից, որը գլանաձև է, ամրացված լծակի կենտրոնին և ձայնարկիչից՝ որը գմբեթաձև, գոգավոր շրջանակ է, պատրաստված թղթից : Սարքին միացված է միացնող լարը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ, Կուլակովի անվան Էլեկտրո-մեխանիկական գործարան Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930թ. Նյութը՝  Թուղթ, մետաղ Տրամագիծ (սմ)՝  39 Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Նվիրատու՝  Ե. Գևորգյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5974 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-144