Սայաթ - Նովա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու գլխաքանդակ՝ զարդարված դափնեպսակով վզի հատվածի շեղ կտրվածքով:Միջին տարիքի, դիմահայաց: Դիմագծերը` սուր, լայն ճակատով, կեռ հոնքերը քթարմատի մոտ հավաքված: Աչքերը` նշաձև, խորն ընկած, քիթն ուղիղ, երկարավուն, փոքրիկ սապատով, այտոսկրերը` ցցուն: Շուրթերը հաստ, երիզված մորուքին միացող բեղերով: Ճակատից հետ սանրված, մինչև ծոծորակը հասնող առատ մազերով: Այտամորուսի և մազերի միջև երևում է աջ ականջի բլթակը: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Նյութը՝  գիպս, ծեփում Չափս՝  37 x 37 x 25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 51 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 5