Սնդուկներ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Սնդուկ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  563Փայտե սնդուկ՝ դրսից շատ մաշված, կողքերի անկյունները երկաթյա բարակ թիթեղով մեխված: Սունդուկը առջեւի եւ ետեւի մասում ունի երկաթյա եւ փայտյա գոտիներ, բռնակը բացակայում է: 564 Փայտե սնդուկ՝ դրսից շատ մաշված, շագանակագույն դերմանտինով պատած, որի վրայից անցնում են սեւ մետաղից եւ փայտից գոտիներ. երկու կողմերից՝ մետաղե բռնակներ, կափարիչի վրա՝ մետաղե բռնակ: Սունդուկը ներսից աստառապատված է: 565 Կաշեպատ սնդուկ՝ կաշին տեղ-տեղ վնասված. կափարիչը երիզված է չորս շերտ փայտե գամապատ գոտիներով: Ունի երեք փական, կողքերին երկու կաշեպատ բռնակներ, ներսից պատված է գործվածքով: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  563,564,565