«Սովետական գրականություն» N 5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կապույտի համադրությամբ կազմով: «Գրականության պատմություն» բաժնում Լեւոն Կիրակոսյանի «Ավ. Իսահակյանի հուշագրությունը» հոդվածն է /էջ 130/, ուր ներկայացվում է այդ ժանրի նկատմամբ Իսահակյանի առանձնահատուկ վերաբերմունքը: Հոդվածը ընդգրկում է բանաստեղծի հուշերը մասնավորապես Ղ. Աղայանի եւ Հ. Թորամանյանի հրաշալի կերպարների մասին: Չարենցի մասին փոքրիկ ակնարկում Իսահակյանը պատկերում է բանստեղծի վեհ ստեղծագործական կերպարը, նրան բնութագրելով. «Պետք է ասել, որ Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, եւ նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1277 408 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5371