Սուսաննա Տերյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երիտասարդ կին, գլուխը դեպի ձախ թեքած, հայացքը դեպի աջ: Պատկերը կիսանդրի է: Կինը հագին ունի լայն օձիքով զգեստ, վրան կանաչ, դեղին, մանիշակագույն լայն գծեր: Սև մազերի վրա ավելի լուսավոր հատվածներում՝ կապույտ քսվածքներ, ֆոնը՝ կարմրավուն: Ստորագրությունը ձախ ներքևի անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Նյութը՝  Ստվարաթուղթ, տեմպերա Չափս՝  50 х 39 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-73 / Ժ-53