Սրինգ՝ մետաղյա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Սրինգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվական նվագարան է, մետաղյա, որը պատկանում է երկարավուն, բաց սրինգների ընտանիքին: Փողն ունի 2 կողմից բաց ծայրեր, երեսի կողմում ունի 8, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Սրինգը պատրաստված է ալյումինից, ներկված՝ կանաչավուն ներկով: Նվագել են փոքր-ինչ թեք բռնած: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  ալյումին, յուղաներկ Երկարություն (սմ)՝  60.5 Տրամագիծ (սմ)՝  1.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4416/13 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-112