Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրը կարված է նուրբ սպիտակ կտորից, ուղղանկյունաձև է: Երեք եզրերը ժանեկազարդ են: Կենտրոնում, վերևից՝ փակցված է ժանյակե թիթեռ, որը շրջապատված է կեռաձև նախշերով: Այդ նախշերից դուրս են գալիս տերևազարդ ցողուններ: Ներքևի եզրում լայն թելքաշ է արված: Երկու կողմերում եզրազարդված է մեկ շարք ծաղկանախշերով ժանյակե ժապավեններով: Ներքևի եզրում նմանատիպ ծաղիկների 4 շարք է գործված: Ասեղնագործությունը կատարված է կտրտովի տեխնիկայով,ժանյակը գործված է ասեղով: Վարպետ՝  Թագուհի Տեր- Միքաելյան Լայնություն (սմ)՝  47 Երկարություն (սմ)՝  72 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  737 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-356/11 բ