Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Բնօրինակի անվանում՝  Վարագույր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա կտորից կարված վարագույրը ուղղանկյունաձև է, ներքևի եզրը` ատամնավոր: Վարագույրի վերևում, քառանկյուն ջրջանակի մեջ ասեղնագործված են երկու ոճավորված ծաղիկներ, որոնց միջև եռաթերթ բուսանախշ է: Դրանցից դեպի ներքև երկու լեզվակներ են իջնում, որոնց միջև, դեպի ներևքև, գործված են երկու նույնատիպ ծաղիկներ, որոնք իրար են միանում ծակոտկեն գծաշերտերով: Եզրում գործված են ատամնաձևեր: Հեղինակ՝  Շուշանիկ Կարապետյան Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  58 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կոտայքի շրջ. գ. Ջրվեժ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 178 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 17/3