Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրը կարված է թավշյա կտորների միացություններից: Երկարություն ունեցող երկու ծայրերին կարված են 5 սմ լայնություն ունեցող դեղնավուն, նախշազարդված ամուր կտորներ: Վերևի մասում ծայրից ծայր հավասար հեռավորությամբ կարված են 6 երկաթե օղակներ ( կախիկներ): Վարագույրի վրա ասեղնագործված է « ՅԻՇԱՏԱԿ ԱՆՆԱՅԻՑ ՊՕՂՕՍԵԱՆ 1893 Թ.» գրությունը: Վարագույրը ունի դարչնագույնի բաց և մուգ երանգներ, տեղ-տեղ՝ վարդագույն երանգ: Շատ մասերում կարկատված է, ծայրերում կան մեծ պատռվածքներ: Հեղինակ՝  Աննա Պողոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 թվական Նյութը՝  Թավիշ Լայնություն (սմ)՝  210 Երկարություն (սմ)՝  245 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1548 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-635