Վզնոց

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է մետաղյա խիտ ոլորուն ութ զարդամասերից և բաց կանաչավուն փոքրիկ ուլունքներից, որոնք միացած են մետաղյա օղակներով: Վզնոցի կենտրոնական մասում կա եռաունկ սրտաձև շրջանակ, որի ստորին մասից ամրացված է ուլունքազարդ կախիկ՝ ծայրին խաչով: Խաչի մի երեսին խաչված Քրիստոսն է պատկերված, մյուս երեսին՝ աստիճաններ, թռչուններ և զենք: Քաշ (գր)՝  5.7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արգենտինա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի I կես Նյութը՝  ոչ թ.մ., ապակի Նվիրատու՝  Կարապետ Թիքիրյան Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6271/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-670