Վզնոց ‹‹Հրավառութուն››

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շրջանաձև օղից և մեդալիոնից: Մեդալիոնը կազմված է ձուլածո մեծ ու փոքր երեք օղերից, որոնք դասավորված են իրար մեջ, անկյան տակ, բայց վերևի մասում մի կետում ամրացված են: Օղակների վրայից ձգվում են տարբեր երկարությամբ ձողիկներ, որոնք հիշեցնում են ճառագայթներ:Մեդալիոնի կենտրոնում, անկյունաձև տախտակի մեջ դրված է պիրիտ կոչվող քարը, որը չորս կողմից ամրացված է կեռ պահիչներով: Վարպետ՝  Սերգեյ Թանդիլյան Քաշ (գր)՝  43.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  արծաթ, պիրիտ Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4556/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-583