Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա թելով գործված ժանյակե տակդիրը օվալաձև է, ատամնավոր եզրով: Տակդիրի կենտրոնում գործված են երեք խոշոր վարդյակներ, որոնց շուրջ երկու զարդագոտիներ են գործված: Առաջինում երկու շարք շեղանկյուններ են գործված, երկրորդը մանր շեղանկյուններից կազմված հյուսքի շերտ է, որի եզրին ողկույզների շարք է գործված: Տակդիրի եզրին գործված են իրար կպած եռանկյուններ: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Լայնություն (սմ)՝  26 Երկարություն (սմ)՝  35 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ3/14