Տուփ հմայիլի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ հմայիլի՝ բացվող կափարիչով, ութանիստ բազմանկյունի է, որի արտաքին մակերեսը և բազմանկյան բոլոր քառանկյուն նիստերը զարդանախշված են ոճավորված բուսական ու երկրաչափական զարդանախշերով և ղուրանից մեջբերումներով: Բազմանկյան երկու զուգահեռ նիստերի վրա զոդված են երկու փոքր կախիկներ: Պարսկական մշակույթի մեջ այսպիսի տուփերն ունեն չար աչքից պահպանող նշանակություն: Հմայական տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  18,3 գ Տրամագիծ (սմ)՝  3 սմ Բարձրություն (սմ)՝  2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-77