Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Սոնետ
Բնօրինակի անվանում՝
Տրտունջ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Տրտունջ» վերնագրի տակ զիգզագաձեւ հորիզոնական գիծ է, որից հետո՝
«(Ի խորոց սրտի, խոսք ըն(են) Աստուծոյ Ի.Վ.Ս-ին» տողն է: Մեջտեղում՝ «Սոնետ»:
Նկատելի 11 տողից ընթեռնելի է, 6 տողը՝ չակերտներով սկսվող
I տողն է՝
«Ինչպես հնում՝ վկան այն հավատացյալ Նարեկացին,-»
V-րդ տողն է՝
«Ինչպես այսոր այսպես նետված յես մնացի...»:
Դարձերեսին նկատելի 8 տողից ոչ բոլոր տողերն են ընթեռնելի, պակասում են բառամասեր, բառակապակցություններ, թանաքը գունաթափված է:
Ընթեռնելի են՝
«Յեվ չի լռի յերբեք իմ սրտի մեջ քո հիմնը - ----------------------------------------
Սակայն բացում է հիմնը՝ իմ խնդությունն...» տողերը: Ձեռագիրն անտիպ է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3550 211
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ 6127