«Տրտունջ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Սոնետ Բնօրինակի անվանում՝  Տրտունջ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Տրտունջ» վերնագրի տակ զիգզագաձեւ հորիզոնական գիծ է, որից հետո՝ «(Ի խորոց սրտի, խոսք ըն(են) Աստուծոյ Ի.Վ.Ս-ին» տողն է: Մեջտեղում՝ «Սոնետ»: Նկատելի 11 տողից ընթեռնելի է, 6 տողը՝ չակերտներով սկսվող I տողն է՝ «Ինչպես հնում՝ վկան այն հավատացյալ Նարեկացին,-» V-րդ տողն է՝ «Ինչպես այսոր այսպես նետված յես մնացի...»: Դարձերեսին նկատելի 8 տողից ոչ բոլոր տողերն են ընթեռնելի, պակասում են բառամասեր, բառակապակցություններ, թանաքը գունաթափված է: Ընթեռնելի են՝ «Յեվ չի լռի յերբեք իմ սրտի մեջ քո հիմնը - ---------------------------------------- Սակայն բացում է հիմնը՝ իմ խնդությունն...» տողերը: Ձեռագիրն անտիպ է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3550 211 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 6127