Րաֆֆի: Նրա կյանքը և գրական գործունեությունը

Րաֆֆի: Նրա կյանքը և գրական գործունեությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Րաֆֆի: Նրա կեանքը եւ գրական գործունէութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Արտէմ (Յարութիւն) Եսայեան. Րաֆֆի: Նրա կեանքը եւ գրական գործունէութիւնը (Համառօտ հանրամատչելի տեսութիւն). Երկրորդ տպագրութիւն. - Թիֆլիս, 1913, տպարան «Էպօխա», Մուզէյսկի պեր. N8: Շապիկը վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում Րաֆֆու պատկերն է, ներքևում տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 24-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Րաֆֆու պատկերով: Կազմերեսները խունացած են, որոշ էջեր մասնատվում են: Հեղինակ՝  Եսայան Հ. Էջ՝  24 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  15,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/856