Փոքրիկ թմբկահարը: Զրույց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փոքրիկ թմբկահարը: Զրոյց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էդմօնդօ դէ Ամիչիս. Փոքրիկ թմբկահարը: Զրոյց. - Թիֆլիս, 1899, տպ. Կ. Մարտիրոսեանցի / тип. К. Мартиросiанца: Շապիկը բաց մոխրագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսը չի պահպանվել, վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, ներքևի ձախ մասում՝ անհայտ անձի մակագրությունը սև թանաքով՝ «Լիս» գրադարանին Արփենիկից»: Գրքույկը խունացած և մասնատված է: Հեղինակ՝  Ամիչիս Է. Էջ՝  14 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  18,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/963