Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ, գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական փայտից, ուռուցիկ է: Սրածայր մասին ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Նվագարանի ամբողջ երկանքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Գործիքը զարդանախշված է սադաֆով: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից: Ունի կաշվե պատյան: Պատկանել է Լևոն Կարախանին: Երկարություն (սմ)՝  74 Տրամագիծ (սմ)՝  47 Նյութը՝  Փայտ, կաշի, սադաֆ,ոսկոր, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. Նվիրատու՝  Ռուզան Լևոնի Կարախանյան Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2409 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-48