Օրիորդ Ֆիֆին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  MADEMOISELLE FIFI Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկը՝ ստվարաթղթյա, բաց շագանակագույն: Շապիկի վերևի ձախ անկյունում գրքի արժեքն է, աջում՝ մատենաշարի անվանումը: Ավելի ներքև հեղինակի անուն, ազգանունն է, գրքի վերնագիրը՝ գրված սև, թավ տառերով: Կենտրոնում պատկերված է օրիորդ Ֆիֆին զայրացած, ձեռքին խոհանոցային դանակ, որով նա սպանում է զինվորականին: Վերջինս հագին ունի զինվորական բաց կապույտ գույնի բաճկոն՝ նախշազարդ, սև նախշազարդ տաբատ և երկարաճիտ կոշիկներ: Ձեռքին կա սպիտակ թաշկինակ: Հարվածից նա շուռ է տվել բազկաթոռը: Հետևի շապիկի կենտրոնում կա սև շորերով, սև լայնեզր գլխարկով և սև թիկնոցով բարձրաշխարհիկ տղամարդու նկար: Նախանվանաթերթին հեղինակի լույս տեսած գրքերի ցանկն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են՝ նաև հրատարակչության խորհրդանշանը: Հեղինակ՝  Մոպասան Էջ՝  61 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  16x24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6555