Ֆլույեր (մոլդովական)

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ֆլեյտայանման երաժշտական գործիք է: Պատկանում է սուլիչային խմբին: Գլանաձև, նեղ փող է, վերջում լայնանում է, լայն մասում շրջագոտիներ են փորված (8 հատ): Փողը լաքապատ է, վրան այրման եղանակով, ազգային մոտիվներով զարդանախշեր կան: Փողի վրա՝ սուլիչի օժանդակ անցքերի հակառակ կողմում 6 ձայնանցք կա՝ գրեթե հավասարաչափ հեռավորության վրա դասավորված: Նման է հայկական շվիին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոլդովական ՍՍՀ Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  28.5 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 2.5, նեղը՝ 1.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/15 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174