«Ալագյազ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գեղանկարում պատկերված է Ալագյազ լեռը իր հովիտներով: Առջևի պլանում շագանակագույն սարահարթով բարձրանում են երկու երիտասարդ աղջիկ՝ ուսերին սափորներ: Ներքևում երևում են մշակված հողատարածքները, որոնք տարածվում են Ալագյազի ստորոտին: Լեռան ձյունածածկ գագաթը /տեղ-տեղ/ կարծես մխրճվել է կապույտ երկնքի մեջ: Օգտագործված են հստակ երանգներ, քսվածքը անհարթ է: Նկարն ունի բրոնզագույն, նախշազարդ գիպսե շրջանակ: Լայնություն (սմ)՝  70 Հեղինակ՝  Մ. Հարությունյան Նյութը՝  Կտավ, յուղաներկ, գիպս Բարձրություն (սմ)՝  90 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9035