Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլի Ալեքսանդրովսկայա փողոցը: Առջևի պլանում պատկերված է հիշյալ ժամանակաշրջանին բնորոշ երկուսուկես հարկանի շինության ճակատային մասը: Շենքի առաջին հարկի մի մասում դեղատուն է, որն ունի 2 մեծ պատուհան և 1 դուռ: Երկրորդ հարկը աչքի է ընկնում պատուհանների խտությամբ և 2 պատշգամբներով: Շինության առջևով անցնում են մարդկանց փոքր խմբեր: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 81»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ:
Նկարիչ՝ Լևոն Ցոլակի ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Նյութը՝ ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկԼայնություն (սմ)՝ նկ.՝ 50, շրջ.՝ 71Բարձրություն (սմ)՝ նկ.՝ 38 , շրջ.՝ 53Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Կ-9
Բաժնեհաշվառանիշ՝
4446/4