Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են մի խումբ կանայք բնության գրկում։ Առաջին պլանում պատկերված են խոտի վրա ծալապատիկ նստած չորս կին, որոնցից աջից երկրորդը ծեր է։ Վերջինս ի տարբերություն մյուսների, որոնք քողով են, գլխին կրում է ծայրերը ծոծրակին ագուցած գլխաշոր։ Երիտասարդ կանայք, իմչպես և երկրորդ շարքի երկու ծայրերին կանգնած կանայք հագել են վերնազգեստ, որի բացվածքը ծածկված է կրծկալով, գոտկատեղում մետաքսահյուս գոտիով կապել գոգնոց։ Երկրորդ շարքում, կենտրոնում կանգնած երիտասարդ աղջիկները, ինչպես և նրանց առջևում նստածը գլխաբաց են և հագել են կարճ վերնազգեստ և փեշ։
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 17.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1927թ․Բարձրություն (սմ)՝ 10.7Նվիրատու՝ Ամալյա Արտաշեսի ՌաֆայելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6708/5
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-459