Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթ, որի վրա պատկերված է ծաղիկներով և գալարուն ճյուղերով զարդանախշված մի մեծ խորան: Խորանի կենտրոնական մասում ուղղանկյունաձև կտրվածք է, որի մեջ առնված է եռաթերթ գագաթով և երկու կողմերում սրածայր ու բաղեղազարդ բացվածք:
Խորանի ճակատային մասում ևս բուսանախշ պատկերներ են, որոնք ամբողջական չեն: Խորանից ցած՝ կենդանակերպ, ձկնակերպ և թռչնակերպ զարդանախշերով գրված է՝ Սկիզբն, որից հետո երկաթագիր տողերն են: Թերթի աջ անկյունում վերից վար ուղղվածությամբ մի մեծ, ճոխ ու գալարուն նախշազարդված լուսանցազարդ է, որի ծայրին խաչ է պատկերված:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/31
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274