Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Աղի տոպրակի երեսի մուգ շագանակագույն հիմնագույնը բարակ կանաչ գծերով բաժանված է վեցանկյունների: Վերջիններիս մեջ պատկերված են կենաց ծառի ոճավորված պատկերներ: Կենտրոնի հորինվածքը բոլորված է երկու նեղ և մեկ լայն զարդագոտով: Կենտրոնական լայն գոտու մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մեխակ կոչվող զարդանախշը: Աղի տոպրակի հակառակ երեսը կազմված է կապտավուն, մուգ և բաց շագանակագույն լայնությամբ ձգվող շերտերից: Ունի հյուսածո կանթ: Գործված է խավա-հանգուցային տեխնիկայով: Հակառակ երեսը գործված է երկերեսանի կարպետի տեխնիկայով։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Լոռի-ԳուգարքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի առաջին կեսՆյութը՝ բուրդ, բամբակՉափս՝ 43*42Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1009/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-442