Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Աղյուսագույն հիմնագույնով դաշտի կենտրոնական հատվածում կա շագանակագույն հիմնագույնի ուղղանկյուն շրջանակ, որի վրա պատկերված են կեռազարդ եզրերով զույգ շեղանկյուններ, վերջիններս երիզված են կետանախշ շրջերիզով: Շեղանկյունների արանքում պատկերված են կեռազարդ եռանկյուններ: Ուղղանկյուն շրջանակի վերևի և ներքևի մասով անցնում է ելուստավոր օձագալարներից կազմված զարդաշերտ: Տոպրակի ելուստային հատվածը հարդարված է կեռանախշ եզրերով շեղանկյունով: Հակառակ երեսը կազմված է դեղնավուն լայն և շագանակգույն նեղ շերտերից: Աղի տոպրակն ունի բռնակ: Արտաքին երեսը գործված է շուլալ տեխնիկայով, հակառակը՝ երկերեսանի կարպետ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդՉափս՝ 35*41Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4923/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2575