Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարպետագործ, մի ընդհանուր երկու ծայրին հավասարաչափ քառակուսաձև ելուստ ունեցող գործվածքից, որը ծալել և եզրերը ամրակայել են: Գործվածքի մի կեսը շերտավոր է, մյուս կեսը՝ գեղազարդված «Ղազախ» թեք-օղաճիտ տեխնիկայով: Մի լայն շերտով պատկերված են երկու կեռիկազարդ հորինվածքներ, իսկ նեղ զարդագոտով նրանք լրացված են ալիքաձև և ոճավորված պատկերների նախշաշերտերով: Ելուստը հարդարված է կեռիկազարդ մի պատկերով: Այս վերջիններս փղոսկրագույն հիմնագույնի վրա են կատարված: Ունի կոպիտ, հյուսածո կանթ:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ բուրդՉափս՝ 51*42Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1227/7
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-527