Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Վերևում անորոշ, մոխրագույն, կանաչ, մանուշակագույն երկնագույն և ներքևում՝ շերտավոր կարմիր, կանաչակապտավուն, դեղնաշագանակագույն ֆոնին երիտասարդ կնոջ ֆիգուր է ֆրոնտալ դիրքով, երկարափեշ, շերտավոր դեղնականաչավուն, կապտակարմիր, երկնագույն, զգեստով, նստած է ցածր գծավոր կապտականաչ, կարմիր, շագանակագույն նստարանին, ձեռքերը խաչված ամուր սեղմած ծնկներին: Դիմագծերը արված են պրիմիտիվ, ընդհանրացված, նկարված են սպիտակ, երկնագույն, կապույտ, շագանակագույն, կարմիր գունաբծերով և շտրիխներով: Գլխին բարձր ըմպանակաձև գլխարկ է ( դեղին, կանաչ զամբյուղ, կանգնեցված հարթ դեղին, կանաչ, կապույտ հարթ գլխարկի վրա?) մեծ ծաղկեփնջով, նկարված կարմիր, կապույտ, մոխրագույն, օքրայագույն գունաբծերով: Նրա գլխավերևում կարմիր, մոխրագույն, օքրայագույն գունաբիծ է (արև?):
Հեղինակ՝ Տիշլեր Ալեքսանդր Գրիգորևիչ 1898-1980Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-182