Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Թաղման պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՆկարագրություն ՝
Աճյունասափոր , կարմիր անգոբապատ, փայլեցրած, օղակաձև նստուկով, գնդաձև իրանով, ներճկված վզով, կլորավուն դուրս փռված շուրթով; Ուսին պահպանվել է առյուծագլուխ ծորակը, որի երկու կողմերում կա մեկական միջանցիկ անցք, ուսի և վզի միացման մասով անցնում է ուռուցիկ գոտի: Իրանի վերին և ստորին մասերը զարդարված են օվալաձև խոշոր տերևների հայելային անդրադարձմամբ զարդանախշով: Նրանց միջանկյալ տարածությունը զարդարված է երկայնակի զուգահեռ 2 ակոսագծով, որոնց միջև՝ տարածությունը լցված է 2, 4 կամ 5 ուղղահայաց ներճկված գծիկների խմբերով: Ամբողջական, ծորակը վնասված, վերականգնված:
Հայտնաբերման վայրը՝ Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Մ.թ.ա. 8 դարՆյութը՝ ԿավՏրամագիծ (սմ)՝ Բ.տր.- 15Բարձրություն (սմ)՝ 38,5Հայտնաբերման ժամանակը՝ 1983 -1984թթ. պատահականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԷԹ
Հիմնական հաշվառանիշ՝
394
Բաժնեհաշվառանիշ՝
134/12