Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ամենույն տարեցոյցը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Թէոդիկ. Ամենույն Տարեցոյցը. ԺԶ տարի. - Կ. Պօլիս, 1922, տպագրութիւն Մ. Յովակիմեան: Առաջին կազմերեսը հարդագույն բարակ ողորկ թղթից է, նկարազարդ: Վերնագիրն ու մյուս տվյալները տպագրված են սև ու մուգ կարմիր տառերով, վերևի մասում կա մուգ կապույտ թանաքով ընծայագիր՝ «Սիրելի պ. Յովհաննէս Թումանեանին յարգանոք Թէոդիկ»: Վերջին կազմերեսը և կռնակը նոր են՝ սպիտակ կոշտ թղթից: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, նաև վերջին էջ 452-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ և քարտեզ: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ ԹեոդիկԷջ՝ 452Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1922Լայնություն (սմ)՝ 13,8Երկարություն (սմ)՝ 20Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/423