Ամիս մ'ի Հայաստան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, փափուկ, սպիտակ: Շապիկի վերին հատվածում հայկական մոտիվներով կամարաձև զարդանախշ է պատկերված, որի ներսում կարմիր գլխատառերով գրված է գրքի անվանումը, այնուհետև կապույտ գլխատառերով գրված է գրքի հեղինակի անունը, իսկ ներքևի մասում հրատարակչության տվյալներն են անգլերենով: Կողը համր է: Հետևի կազմին՝ ներքևի ձախ անկյունում՝ հրատարակչության տվյալներն են անգլերեն: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալներն են: Գրքում զետեղված է 7 էջ լուսանկար ներդիր: Անվանաթերթին հաջորդող էջին՝ ընծայագիրը: Հեղինակ՝  Սիոն Եպիսկոպոս Էջ՝  104 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու - Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Չափս՝  17,7x25,3 Տպարան՝  Տէլֆիկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1318