Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Այծը պատկերված է կանգնած, անշարժ վիճակում հարթակի վրա: Վզի և իրանի միացման տեղում արտահայտված են մկանային հյուսվածքները: Իրանի վերին մասում արված են /մեջքի վրա/ և կողերին եռանկյունաձև հանվածքներ: Դնչի տակից սկսվող ճեղքը փորի վրայով անցնում է մինչև հետույքի մոտ: Կրծքի վրա ճեղքի երկու կողմերում արված են եռանկյունաձև հանվածքներ: Արձանի վիզը, թեքված է քիչ առաջ և գլուխը ոչ թե հորիզոնական դիրք ունի այլ կախված է դեպի ցած, դնչի տակ արված է կլոր օղ, որից ըստ ամենայնիվ ինչ որ բան է կախվել: :
Հայտնաբերման վայրը՝ Շիրակավան, I դամբարանադաշտ, N 8 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XV-XIV դդ.Երկարություն (սմ)՝ 12,5Հավաքագրող՝ Ռ. ԹորոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1980 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2654/ 46 դ
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-91