Անկողնակալ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Անկողնապարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալը բոլորում են երեք զարդաշերտեր։ Կենտրոնական լայն զարդաշերտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են իրար կցված շեղանկյունիներ։ Մյուս երկու զարդաշերտերի վրայով անցնում են սպիտակ, կարմիր, կանաչ գույների հաջորդականությամբ կազմված զիգզագ նախշեր։ Նախշերը կատարված են շուլալ տեխնիկայով։ Անկողնակալի հատակը ունի կապույտ և շագանակագույն գույների հաջորդական գունաժապավեններ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  56*49*43 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  43/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–30